Ճապոնիայում 30 հազ լուսանկարներով հիշատակի պատ է ստեղծվել ՝ ի հիշատակ Ֆուկուսիմայի զոհերի

16:47 • 27.03.12

Ճապոնիա «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի մեկամյակի կապակցությամբ Յամոմոտոյի 500 կամավորներ հիշատակի պատ են ստեղծել, որտեղ փակցրել են 2011 թ.-ի մարտին զոհված 30 հազ մարդկանց լուսանկարներ:

Ճապոնիայի փրկարար ծառայություններին վթարից հետո ատոմային էլեկտրակայանում հաջողվել էր հավաքել մոտ 750 հազ լուսանկարները՝ հայտնաբերված շինությունների փլատակներում:

Լուսանկարների մի մասը վերադարձվել էր ողբերգությունից կենդանի մնացածներին, մնացած 30 հազ-ը հանձնվել էր քաղաքային ֆոնդ՝ զոհվածների հիշատակին ցուցադրություններ կազմակեպելու համար:

Զոհվածների հիշատակին նվիրված արարողության կազմակերպումը իրենց վրա են վերցրել 500 կամավորներ:

Պրոֆեսիոնալ նկարիչ Մունեմասա Տակահաշին այլ կամավորների հետ զոհվածների լուսանկարներով հիշատակի պատ է ստեղծել, որը պետք է բարեգործական նպատակով շրջագայի ողջ աշխարհով, իսկ ստացված գումարները կփոխանցվեն զոհվածների ընտանիքներին:

Հավելենք, որ Ֆուկուսիմայում 2011 թ.-ի մարտի 11-ին տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհվել և անհայտ կորել էին առնվազն 16.000 մարդ: