Ճապոնիան Տոկիոյի կենտրոնում հակահրթիռային համալիրներ կտեղադրի
Ճապոնիան մտադիր է մայրաքաղաք Տոկիոյի կենտրոնում տեղադրել «Փեթրիոթ» տեսակի զենիթա-հրթիռային համալիրներ, գրում է «Ֆրանս պրես»-ը:
Ավելի վաղ Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը նախատեսել էր տեղադրել հրթիռային համակարգի մի քանի համալիրներ` Օկինավա և Իսիգակի կղզիներում:
Ճապոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հյուսիսկորեական հրթիռների կործանման կամ ուղղուց շեղվելու դեպքում Տոկիոն նույնպես Արևելաչինական և Ճապոնական ծովում կտեղադրի երեք ականակիր նավ, որը զինված կլինի ամերիկյան Aegis ՀՀՊ համակարգով:









