Ալժիրցի հայրը սպանել է դստերը` թուրք դերասանի նկարի պատճառով
Ալժիրում հայրը թուրք հայտնի դերասան Քըվանչ Թաթլըթուղի պատճառով սպանել է 16-ամյա դստերը:
Թուրքական սերիալներում նկարահանվող դերասանը մեծ ճանաչում ունի արաբական երկրներում և արաբ կանանցից շատերը պարզապես սիրահարված են նրան: Քըվանչին «Մերձավոր արևելքի Բրեդ Փիթ» են անվանում, նրա սերիալները դիտում են արաբական բազմաթիվ երկրներում և նրա պատճառով բազմաթիվ ողբերգական միջադեպեր են տեղի ունեցել:
Ավելի վաղ Vatan-ը տեղեկացրել էր, որ ալժիրցի տղամարդ ամուսնալուծվել էր կնոջից, քանի որ կինն ասել էր, որ ցանկանում է «գոնե երազում դերասանի հետ լինել»:
Երեկ արդեն, Ալժիրում նրա պատճառով դաժան սպանություն է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ալժիրցի Մաջիդ անունով մի տղամարդ սպանել է 16-ամյա աղջկան միայն այն պատճառով, որ նրա հեռախոսը փորփրելիս տեսել է թուրք դերասանի լուսանկարը: Նա համարել է, որ աղջիկը «անամոթ է» և որոշել է սպանել նրան:
Նպատակին հասնելու համար նա կնոջն ու մյուս երեխաներին դուրս է ուղարկել, իսկ ինքը մնացել է տանը մենակ աղջկա հետ: Մաջիդը կտրել է աղջկա գլուխը, ապա զանգահարել կնոջն ու խոստովանել հանցանքը:









