Գործադուլի պատճառով Գերմանիայում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ

17:09 • 27.03.12

Այսօր գերմանական օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր չվերթներ: Օդանավակայանների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը:

Lufthansa ազգային ավիաընկերությունը հայտարարել է, որ հետաձգել է ավելի քան 400 չվերթ, հիմնականում Գերմանիայի ամենամեծ օդանավակայանում՝ Ֆրանկֆուրտում:

Անձնակազմը պահանջում է բարձրացնել իրենց աշխատավարձը 6,5%-ով՝ ավելի քան երկու միլիոն աշխատակիցների համար:

Գործադուլին միացել են նաև Մյունխենի, Դյուսերդոլֆի, Շթութգարտի և Բոնի օդանավակայանների աշխատակիցները: