Ռոմնիի ասածից «Հոլիվուդի հոտ» է գալիս. Մեդվեդև
Միացյալ Նահանգների` Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածության հավակնորդ Միթ Ռոմնիի հայտարարությունից «Հոլիվուդի հոտ» է գալիս: Այս կարծիքն է հայտնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը` մեկնաբանելով Ռոմնիի այն հայտարարությունը, թե Մոսկվան Վաշինգտոնի թիվ մեկ թշնամին է:
Մեդվեդևը նշել է, որ նախագահական մրցապայքարի մասնակիցները, նման հայտարարություններ անելուց հետո, պետք է կարողանան հիմնավորել դրանք:
Մեդվեդևի խոսքով` Ռուսաստանը ցանկանում է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ, անկախ այն բանից` ով կդառնա Սպիտակ տան ղեկավար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Միթ Ռոմնին Ռուսաստանին անվանել էր «ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամի»` հավելելով, որ նախագահ Օբաման սխալ քաղաքականություն է վարում արտաքին քաղաքականության վճռորոշ հարցերի շուրջ ռուսական ղեկավարության հետ բանակցություններում:









