Փախստականների թիվը զարգացած երկրներում գնալով աճում է. ՄԱԿ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ զարգացած երկրներում փախստականի կարգավիճակ ստանալու ձգտող մարդկանց թիվը 2011 թ.-ին աճել է 20 %-ով:
Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ անցած տարի փախստականի կարգավիճակի դիմում ներկայացրել է 441 300 մարդ, մինչդեռ 2010 թ.-ին` 368 հազ. մարդ:
Զեկույցը կազմվել է հետազոտության արդյունքների հիման վրա, որն իրականացվել է Եվրոպական 44 երկրում, Ասիայում, ԱՄՆ-ում, գրում է BBC-ն:
Փախստականների ամենամեծ աճը գրանցվել է Հարավային Եվրոպայի երկրներում, որտեղ նրանց թիվը 67 հազ. մարդ է:
ՄԱԿ-ի հանձնաժողովի տվյալով՝ փախստականների մեծ մասը Իտալիա և Մալթա են ժամանում Հյուսիսային Աֆրիկայից, միաժամանակ ցուցանիշը նվազել է Սկանդինավյան երկրներում:









