Պերուի նախագահի ազատազրկված եղբայրը բանտախցում մարիխուանա է ծխում (տեսանյութ)
Պերուի նախագահի եղբայրներից մեկին` Անտաուրո Ումալային, ով դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար, նկարահանել են մարիխուանա ծխելիս:
Մի հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրված եթերում ցուցադրվում է, թե ինչպես է Անտաուրոն թմրանյութ օգտագործում իր բանտախցի հարևանի հետ:
Այն, որ տղամարդը թմրանյութ է օգտագործում, պարզ է դառնում զրույցից: Երկրի նախագահի եղբայրը պատմում է իր հարևանին, որ արդեն այդ օրը մեկ անգամ ծխել է «խոտ», քանի որ «ձանձրալի» է եղել:
Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ տեղի լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Անտաուրոն, չնայած բանտախցում է, այնուամենայնիվ իր մոտ ունեցել է բոլոր ժամանակակից հարմարությունները՝ նոթբուք, ինտերնետ, iPhone, հեռուստացույց: Իսկ նրա էլեկտրոնային հասցեն ստուգելիս պարզվել է, որ նա պարբերար աշխատանքի առաջարկություններ է ստացել:









