Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ավիահաղորդակցությունը չի դադարեցվել. Ռոսավիացիան հերքում է
Ռոսավիացիան vz.ru-ի հետ զրույցում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, համաձայն որի` այսօր հետաձգվել են Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ չվերթները: Մասնավորապես, ադրբեջանցիների պնդմամբ չեն իրականացվել Մոսկվա, Պերմ, Օմսկ քաղաքներից Բաքու և հակառակ ուղղությամբ չվերթերը: Սակայն պատճառները չեն նշվել:
«Ավիահաղորդակցության որևէ խախտում չկա: Եթե ինչ-որ չվերթներ հետաձգվում են, ապա դա կատարվում է բացառապես տվյալ ավիափոխադրողի որոշմամբ», - հայտնել է Ռոսավիացիայի պետի խորհրդատու Սերգեյ Իզվոլսկին: Նրա խոսքով` Ռուսաստանից Բաքու չվերթերն իրականացվում են` ըստ ժամանակացույցի:
«Աէրոֆլոտ»-ից նույնպես վստահեցրել են, որ Մոսկվա-Բաքու չվերթերն իրականացվում են ըստ գրաֆիկի:









