Էլիզաբեթ թագուհուն սպասարկող բանկը տուգանվել է

12:30 • 27.03.12

Բրիտանական Coutts & Co մասնավոր բանկը, որի ծառայություններից օգտվում է նաև Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ 2-րդ թագուհին, տուգանվել է ռեկորդային գումարով`  փողերի լվացմանը մեղսակից լինելու համար, գրում է Financial Times թերթը:

Հրատարակության տվյալով` բանկը կվճարի մոտ 9 մլն ֆունտ ստերլինգ` «քաղաքականությամբ զբաղվող» կայացած հաճախորդների բանկային փոխանցումների ստուգման ժամանակ խախտումներ թույլ տալու համար:

Բրիտանական Financial Services Authority կարգավորչի տեղեկություններով` խոսքը Մերձավոր Արևելքից ու Արևելյան Եվրոպայից հաճախորդների մասին է, որոնց փոխանցումները կարող են ներգրավված լինել կոռուպցիոն գործարքներում: