Ռուբեն Հայրապետյանը նկատողություն արեց իրեն հարց ուղղած «Բարսելոնայի» մարզաշապիկով ուսանողուհուն
Նախընտրական շրջանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին հետարքրքել էր ԵՊՀ ուսանողների կարծիքը ազգային ֆուտբոլի վերաբերյալ: Նա այսօր ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ հանդիպեց համալսարանականների հետ՝ նրանց ներկայացրեց հայկական ֆուտբոլի վերջին ձեռքբերումները, և պատասխանեց նրանց հարցերին:
Հանդիպման նախաձեռնությունը ԵՊՀ ուսանողական խորհրդինն էր, և նպատակ ուներ ակտիվացնել ուսանողների ներգրավվածությունը հավաքականի երկրպագումների ակումբին:
Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, ինչո՞ւ են թանկ ազգային հավաքականի տոմսերը: Ռուբեն Հայրապետյանը հակադարձեց՝ «իսկ դու ինչքա՞նով ես գնել, որ թանկ էր»: Ուսանողուհին պատասխանեց, որ քանի որ նոր է սկսել աշխատել, իսկ մինչ այդ ծնողներից ֆուտբոլային հանդիպմանը մասնակցելու համար գումար չի ուզել, այդ իսկ պատճառով չի գնել: ՀՖՖ նախագահը նշեց, որ «իրեն մնար, ինքը ձրի էլ կթողներ մտնեն»:
Նրա խոսքերով, սակայն, ըստ ՖԻՖԱ-ի կանոնների հանդիպումների գինը չպետք է 10 ԱՄՆ դոլարից պակաս լինի, իսկ «մեր դեպքում դա 3000-8 000 դրամ արժե»: Այնուամենայնիվ, նա կոչ արեց, որ չափսոսեն և գնեն տոմսեր, քանի որ դա նպաստում է հավաքականի առաջընթացին:
Մեկ այլ ուսանողի Հայրապետյանը խոստացավ վերանորոգել համալսարանի մարզադաշտը: Իսկ ընդհանուր առմամբ, հանրապետության մարզադաշտեր վերանորոգելու հնարավորություն դեռ պետությունը չունի:
Ակումբների հարցը նույնպես հետաքրքրում էր ֆուտբոլասեր ուսանողներին: Ռուբեն Հայրապետյանը ակումբների թույլ լինելու պատճառը պայմանանվորեց դատարկ տրիբունաներով: « Երկրպագուն շատ կարևոր դեր ունի ֆուտբոլի համար: Մոտ ժամանակներս առաջընթաց այս առումով հաստատ չի լինի»,- առավել ռեալ պատասխանեց նա:
Անհատ ֆուտբոլիստներից նույնպես հետաքրքրվողներ եղան: Հայրապետյանը նշեց, որ Գրիգոր Մելիքսեթյանը հավաքականի մարզաշապիկ երբեք չի հանգնի, որովհետև որակներով չի համապատասխանում, իսկ Նորայր Մամեդովի մասնակցությունը ՀՀ հավաքականի խաղերին, նա հնարավոր համարեց:
ՀՖՖ նախագահին հարց ուղղած ուսանողուհին, ով ներկայացել էր իսպանական «Բարսելոնա» ակումբի շապիկով, նույնիսկ բարկացրեց նրան։ Հայրապետյանը աղջկան նկատողություն արեց. ««Պետք չէ ազգային հավաքականի հետ հանդիպման գալ «Բարսելոնայի» շապիկով»:
Կրթության և գիության նախարար Արմեն Աշոտյանը, որը բավական պասիվ էր, հասցրեց մեկ հարցի պատասխանել. «Շատ հպարտ եմ, որ նման ազգային հավաքական ունենք»: Աշոտյանի փոխանցմամբ՝ այս միտքը մինչ հանդիպման գալը նա նույնիսկ պետք է գրեր որպես ֆեսբուքյան ստատուս, բայց չէր հասցրել:
Վարդան Մինասյանը նույնպես խոսեց հավաքականի կողմից կրառվող տակտիկայից, նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու անհրաժեշտությունից և այլն:
Իսկ հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը իր երազանքից խոսեց, այն է՝ որդու հետ մարզադաշտ դուրս գալ:
Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը ուսանողներին կրկին անգամ տեղեկացրեց, որ «Հրազդան» մարզադաշտում արդեն վերանորոգման աշխատանքներ են տարվում, որտեղ նախատեսված է մինչև օգոստոս ամիս ավարտին հասցնել: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Բելառուսիայի հավաքականի հետ հանդիպումը նախատեսված է անցկացնել «Հրազդան» մարզադաշտում: «Իսկ եթե չհասցնենք, ապա Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը անպայման անց է կացվելու «Հրազդանում»»,– ասաց նա:
Ռուբեն Հայրապետյանը, այդուհանդերձ, նաև նախընտրական ծրագրից խոսեց՝ մասնավորապես անդրադառնալով մանկապատանեկան դպրոցների կառուցմանը:









