Ռուս ոստիկանները մարդասիրություն կուսումնասիրեն
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևն առաջարկել է ոստիկանական ուսումնական հաստատություններում «Մարդասիրություն» առարկա մտցնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ նրա` նման առարկան անհրաժեշտություն է, քանի որ «գործ ունենք մարդկանց հետ»:
«Մենք այսօր շատ ենք չարացած, ունենք շատ խնդիրներ: Ուղղակի պետք է սովորել լսել ու լսված լինել, պետք է կարողանալ կարեկցել», - ասել է Նուրգալիևը:
Շրջանառվող լուրերի համաձայն` նախարարին պաշտոնից հեռացում է սպառնում Կազանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո, երբ ձերբակալվածը ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել, բռնաբարվել, ինչից հետո մահացել էր:









