Շոտլանդիայում ավելի քան 200 աշխատակից տարհանվել է նավթային տախտակամածից
Շոտլանդիայի Աբերդին քաղաքից մոտ 240կմ հեռավորության վրա գտնվող նավթային տախտակամածից նավթի արտահոսքի հետևանքով, ավելի քան 200 աշխատակից է տարհանվել, տեղեկացնում է «Բի-Բի-Սի»-ն։
Նավթի արտահոսքը դադարեցնելու մի քանի ահաջող փորձերից հետո, հսկայական գազային ամպ է կուտակվել տախտակամածի տարածքում։
Total ընկերության տեղեկատվության համաձայն՝ հնարավոր է, որ արտահոսքի վերացման աշխատանքների համար մեծ ժամանակ կապահանջվի։









