Փոլ Սեզանի անհայտ կտավ է հայտնաբերվել

19:05 • 27.03.12

Հայտնաբերվել է աշխարահռչակ նկարիչ Փոլ Սեզանի հայտնի «Թղթախաղ խաղացողները» նկարների շարքից մոտ 60 տարի կորած համարվող կտավներից մեկը, տեղեկացնում է The New York Times-ը:

Ջրաներկով արված նկարում պատկերված է Սեզանի տան պարտիզպան Պոլին Պոլետը: Մինչ նկարի հայտնվելը մասնագետներին հայտնի էր միայն դրա սև-սպիտակ լուսանկարը, նույնիսկ կասկածներ կային դրա գոյության մասին:

Նկարը հայտնաբերվել է Դալաս քաղաքում` հայտնի կոլեկցիոներ Հանց Էինշենվալդի տանը, ով ժառանգել է այն իր հորից, որն էլ իր հերթին այն գնել է 1930-ականերին Բեռլինի ցուցասրահից: Այժմ Հանցի այրին` Լինդան վաճառում է կտավը:

Նկարը մայիսի 1-ին վաճառքի կհանվի «Քրիսթիզ» աճուրդում: Կազմակերպիչները հույս ունեն նկարը 15-20մլն դոլարով վաճառել:

Սեզանն այս հայտնի նկարների շարքում պատկերել է գորշ հագուստով, դեմքի խիստ արտահայտությամբ, ծխամորճ ծխող աշխատավորների, որոնք լիովին կլանված են թղթախաղով: Որոշ նկարներում տղամարդիկ պատկերված են մենակ, որոշներում էլ` խմբերով: Պոլետը միակ կերպարն է, որն առկա է բոլոր նկարներում: