Երթևեկության կանոնների խախտման «շքերթ»` Գագիկ Շամշյանից

12:48 • 27.03.12

Մինչ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է, թե իր համար տարբերություն չկա, թե ով է կատարում խախտում ճանապարհային երթեւեկության կանոնները, այսօր՝ մարտի 27-ին Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը արձանագրել է մի քանի խախտումներ: ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի հարեւանությամբ գտնվող Երեւանի տնտեսագիտական համալսարանի մոտ կայանված էին մեկ տասնյակից ավելի արտասահմանյան մակնիշի, ժողովրդական լեզվով ասած՝ «ծիծակ» համարներով ավտոմեքենաներ, որոնք հիմնականում թույլ էին տվել խախտումներ, իսկ ավտոմեքենաներից բացակայում էին ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոնները:

Երբ Գ. Շամշյանը լուսանկարում էր նշված ավտոմեքենաները, հավաքվածները կատակում էին՝ «այ ախպեր, էդ մաշնեքի համարները քեզ ոչինչ չե՞ն ասում, էնքան կան, որ անգամ ուժային կառույցների շենքերի մոտ են խախտումներ կատարում»:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի