Պատկան մարմինները ժամանեցին վթարից հետո երկար ժամանակ անց (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.00-ի սահմաններում Ազատության պողոտայում տաքսի ավտոմեքենան բախվել էր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Սակայն 2 ժամից ավելի վարորդները սպասեցին, մինչև ժամանեցի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Այդ ընթացքում վարորդները մի լավ «հիշեցին» ՃՈ և ԱՊՊԱ-ի աշխատակիցներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









