Մալդիվներում ծովահենները իրանական նավ են առևանգել
Երեկ Մալդիվների ափերի մոտ Սոմալիի ծովահենները անձնակազմի 23 անդամով իրանական բեռնատար նավ են առևանգել: Vesti.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Մալդիվների պաշտպանության ազգային ուժերի ներկայացուցիչը:
«Էգլանտին» նավը հարձակման է ենթարկվել Մալդիվների ջրային տարածքի հյուսիս-արևմուտքում: Պատանդներին ազատելու ջանքերը համակարգվում են Հնդկաստանի իշխանությունների հետ:
2011թ. նոյեմբերին Մալդիվները հայտարարեց Հնդկաստանի և Շրի-Lանկայի հետ համատեղ` սոմալական ծովահենների դեմ պայքարի ռազմավարության մշակման մասին:
Վերջին շրջանում Մալդիվները 37 սոմալացի ծովահեն է ձերբակալել: Սոմալիից եկած ծովահենների ձեռքերում, սակայն, դեռ մոտ 40 օտարերկրյա նավ և ավելի քան 400 պատանդ նավաստի կա:









