Բժշկականի ուասանողուհու ինքնասպանության փորձի առիթով նյութեր են նախապատրաստվում

16:27 • 27.03.12

Երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհու ինքնասպանության փորձի փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում, այս մասին Tert.am –ը տեղեկացավ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ուսասնողուհին երեկ բուհի զուգարանում կտրել է ձեռքի երակները։ Ուսանողներ ընկատել էին, որ նա երկար ժամանակ է, ինչ բացակայում է, կոտրել էին դուռն ու փրկել նրան:

Tert.am-ի տեղեկություններով՝ ուսանողուհին նախընտրում է լռել և իր այդ քայլի գնալու պատճառները դեռ չի բացահայտել հետաքննիչներին:

Հիվանդանոցում գտնվող ուսանողուհու վիճակն այժմ գնահատվում է բավարար: