Հոմսում Բաշար ալ Ասադի մեքենայի վրա կրակ են բացել
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ընդհատել է Հոմս կատարած այցը և վերադարձել է Դամասկոս: Վերադարձի պատճառը եղել է Հոմսում նախագահական ավտոշարասյան վրա ընդդիմադիր զինյալների կողմից կրակ են բացելը, տեղեկացնում է Ալ Արաբիա հեռուստաընկերությունը:
Սիրիական լրատվամիջոցները դեռևս այս մասին որևէ տեղեկություն չեն հաղորդում: Ավելի վաղ «Սիրիա» հեռուստաընկերությունը ցուցադրել էր նախագահի այցելությունը Հոմսի Բաբա Ամր թաղամաս, ինչպես նաև քաղաքի զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիան պաշտոնապես ընդունել է ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված 6 կետանոց նախագիծը:









