Սիրիական բանակը մտել է Լիբանան
Սիրիական բանակը հատել է Լիբանանի հետ սահմանը և ընդդիմադիրների հետ բախումները շարունակել այդ երկրի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, Ասադին հավատարիմ զորքերի մոտ 35 զինվոր մեքենաներով հատել են հարևան երկրի սահմանը և քանդում են այն շինությունները, որտեղ ըստ տեղեկությունների գտնվում են սիրիացի ապստամբները:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:









