«Թալիբանն» իր կայքում ֆորում է ստեղծել՝ կողմնակիցների հարցերին պատասխանելու համար

18:22 • 27.03.12

Աֆղանական «Թալիբան» ծայրահեղական շարժումն կողմնակիցների հետ շփման համար, իր կայքում ֆորում է ստեղծել՝«Ձեր հարցերը և դրանց պատասխանները Զաբիհուլա Մուջահիդայից»: Յուրաքանչյուր անձ հարցեր կարող է հղել «Թալիբանի» մամուլի քարտուղարին, գրում է gazeta.ru-ն:

Այսպես, Գերմանիայից Մադիխոյ Խալիդը հարցրել է, թե թալիբների իշխանության վերադառնալուց հետո, ինչպիսին կլինի Աֆղանստանում կանանց կրթությունը:

«Մենք ցանկանում ենք, որ մեր մայրերը և քույրերը կրթություն ստանան միայն իսլամական չափանիշներին համապատասխան», -պատասխանել է Մուջահիդան:

Միաժամանակ նա բոլորին կոչ է արել ուշադրությամբ հետևել «Թալիբանի» թարմացումներին Facebook-ում և YouTube-ում: