Նորվեգական Telenor ընկերությունը Հնդկաստանից 13.8 մլրդ դոլար փոխհատուցում է պահանջում
Նորվեգական Telenor հեռահաղորդակցական ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է Հնդկաստանի իշխանությունից որպես փոխհատուցում գանձել 13.8 մլրդ դոլար՝ արտոնագրերի զանգվածային հետկանչի համար:
Փետրվարին Հնդկաստանի Գերագույն դատարանը հետ էր կանչել հեռահողորդակցության 122 արտոնագիր, այդ թվում Telenor Asia նորվեգական ընկերության դուստր ընկերությանը պատկանող 22 արտոնագիրը:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արտոնագրերի հետկանչը իշխանության կողմից պարտավորությունների խախտում է համարվում, նշելով, որ կկիրառի օրենքի բոլոր միջոցները՝ փոխհատուցում ստանալու նպատակով:
Հավելենք, որ Telenor-ը Հնդկաստանում գործում է 2009 թ.-ից: Ընկերությունը 1.1 մլրդ դոլար է վճարել տեղի ֆիքսված և բջջային կապերի կապիտալում մասնակցություն ունենալու համար:
Հնդկաստանի բջջային կապի շուկան համարվում է Ասիայի խոշորագույն շուկաներից մեկը: Սպասվում է, որ 2016 թ.-ին դրա ծավալը կհասնի 30 մլրդ դոլարի, գրում է lenta.ru-ն:









