Թատրոնի միջազգային օրն այսօր ևս կուղեկցվի «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ

13:47 • 27.03.12

Մարտի 27-ը ողջ աշխարհում նշվում է որպես Թատրոնի միջազգային օր: Այն միջազգային տոնացույց է մտել 1961–ից, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային թատրոնի ինստիտուտը մարտի 27-ը հռչակեց թատրոնի միջազգային օր:

Արդեն 16 տարի շարունակ մարտի 27-ին հայաստանյան թատերական գործիչների կողմից նշվում է նաև «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությամբ, իսկ 2008–ից սկսված՝ ավելի հանդիսավոր պայմաններում:

Այս տարին հոբելյանական է մեկ տարեթվով ևս. Հայաստանի թատերական գործիչների միությունը բոլորում է 70-ամյակը:
Թատերական գործիչների միության մամուլի մատասխանատու Սոնա Մելոյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց, որ այս տարի մրցանակներ են հանձնվելու 12 անվանակարգերում։ Եվս մեկ հատուկ մրցանակ էլ կսահմանվի Տիգրան Լևոնյանի հիշատակին: Նախորդ երեք տարիներին տրվել են Վարդան Աճեմյանի, Խորեն Հովհաննիսյանի անվան մրցանակներ:

«Լավագույն Երիտասարդ դերասանուհի» անվանակարգում թեկնածուները են. Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանը, («Զգուշացե՛ք, կանայք են ...» Լուլու), Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Վարդանյանը («Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի», Բրիջիդ), Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլյա Մուկուչյանը («Ուրիշ մարդ»), Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետ. դրամ. Թատրոնի դերասանհուհի Սառա Ռուշանյանը («Երբ ձյուն է իջնում», «Առաջին Գեղջկուհի»), Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Լուսինե Կոստանյանը ( «HAPPY END, Երջանիկ ավարտ»), Մերի Սքոթ), դերասանուհի Զարուհի Մկրտչյան («Դարա»), Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետ. դրամ. Թատրոնի դերասանուհի Մարիա Խաչատրյանը (Անկա, «Տիկին մինիստրուհի»), դերասանուհի Սոնա Մաթևոսյանը («Քիթ», Մայոր Կովալյով), Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, ( «Բլեզ», Մարի):

«Լավագույն Երիտասարդ դերասան» անվանակարգի համար կպայքարեն Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկնիկային թատրոնի դերասան Հարություն Ավալյանը («Թևավորը») , Հ.Ղափլանյանի անվ. դրամ. Թատրոնի դերասան Նիկոլայ Ավետիսյանը («Ձուկն առանց ջրի կամ suicide» , Ծաղրածու ), Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը («Մի գավաթ բարություն», Օվին), Պետական երաժշտական կամերային թատրոնի դերասան Արմեն Մարգարյանը, («Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», Ջոն Պիգդեն), . Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյան «Մոլագարը»), Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետ. դրամ. Թատրոնի դերասան Գենադի Առուշանյանը («Տիկին մինիստրուհի», Չեդա):

«Լավագույն Երիտասարդ Բեմադրիչ» անվանակարգում կպայքարեն ռեժիսորներ Սամսոն Մովսեսյանը, Մարիա Կարապետյանը, Գոհար Փոքրիկյանը: Իսկ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ներկայացված են հետևյալ ներկայացումները.«Փախիր կնոջիցդ», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետ.դրամատիկ. թատրոն, «Ռոմեո և Ջուլետ», Լիլի Էլբակյան Էդգար Էլբակյանի թատրոն, «Փարիզը վտանգավոր քաղաք է», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. Թատրոն, «Խառնաշփոթ Կյոջիում» /. Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն , «Քիթ» Սամսոն Մովսեսյան ՀԹԳՄ-ի բեմ, «Բրեմենյան երաժիշտները», Հակոբ Ղազանչյանի, ՊՀԹ:

«Լավագույն սցենոգրաֆիա». Ալինա Ալեքսանյան «Թևավորը» Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկ. թատրոն, Կարեն Գրիգորյան «Ձուկն առանց ջրի կամ suicide» Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն, Ստեփան Զոհրաբյան «Աբանամատ», Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն, Մերի Արեյան «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», Պետական երաժշտական կամերային թատրոն , Արաքս Կուտչուկյան, Մեծ Բրիտանիա, «Սայաթ-Նովա», Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիկական թատրոն, Գարեգին Եվանգուլյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. Թատրոն: «Լավագույն Պիես». Լևոն Մութաֆյան Արմեն Խանդիկյան «Ձուկն առանց ջրի կամ suicide» Հ. Ղափլանյանի անվ. դրամ. Թատրոն, Վիգեն Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները» Պատանի հանդիսատեսի թատրոն, Գուրգեն Խանջյան «Անմեղսունակների պարը», Խորեն Արամունի «Եսը կորցրած մարդը», Սամվել Կոսյան «Կարմիր լույսի տակով», Արմեն Սանթրոսյան «Սարդոստայն», Արթուր Էդար «Հոգեդարձ». Հովհաննես Հովհաննիսյան «Ո՞ւր ենք գնում», Սամվել Խալաթյան «Խելակորույս, խելակորույս սեր…». Գագիկ Կարապետյան «Կուզիկը», Գագիկ Խաչատրյան «Այդ կյանքից թանկ մահը», Սարգիս Հովսեփյան «Համբարձման գիշեր», Էլֆիք Զոհրաբյան «Թեթև տարեք»:

«Երկրորդ Պլանի Լավագույն կին դերակատար». Արմինե Վերմիշյան «Փախիր կնոջիցդ», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետ. Դրամատիկ թատրոն , Աննա Պետրոսյան «Թևավորը», Հովհ. Թումանյանի անվ. պետ. տիկ. Թատրոն, Գոհար Իգիթյան «Ձուկն առանց ջրի կամ suicide, Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն , Ելենա Եսայան «Խառնաշփոթ Կյոջիում» /Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն , Գոհար Մուրադյան «Երբ ձյուն է իջնում», Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետ. դրամ. թատրոն, Հասմիկ Վիրաբյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն , Արեգա Պետրոսյան «Տիկին մինիստրուհի» , Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետ. դրամ. Թատրոն, Կարինե Ծատուրյան «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», Պետական երաժշտական կամերային թատրոն, Արմինե Անդրեասյան «SALE» /Համազգային թատրոն :

«Երկրորդ Պլանի Լավագույն տղամարդ դերակատար». Արամ Մխիթարյան «Փախիր կնոջիցդ» Հովհ. Աբելյանի անվ. դրամատիկ. Թատրոն, Բաբկեն Չոբանյան «Ձուկն առանց ջրի կամ suicide», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն Ներսես Մարկոսյան «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», Պետական երաժշտական կամերային թատրոն, Մարտին Ալոյան «Տիկին մինիստրուհի»/ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետ. դրամ. թատրոն, Սերգեյ Գրիգորյան «Աբանամատ» , Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն, Մխիթար Ավետիսյան «SALE» Համագային թատրոն, Արկադի Ղարագուլյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն:

«Լավագույն կին դերակատար» անվանակարգ. Նարինե Ալեքսանյան «Սիրային իրարանցում... Էլի իրարանցում ` սիրային...», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Լուիզա Ղամբարյան «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի», Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, Տաթևիկ Մելքոնյան «Մոլագարը», Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն, Դիանա Մացոյան «Փարիզը վտանգավոր քաղաք է», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն, Անահիտ Բադալյան «Երբ ձյուն է իջնում», Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետ. դրամ. թատրոն , Կարինե Ջանջուղազյան «SALE», Համազգային թատրոն։

«Լավագույն Տղամարդ դերակատար». Արթուր Պապիկյան «Փախիր կնոջիցդ», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվ. պետ. Դրամատիկական թատրոն, ՀՀ ժողովրդական արտիստ Պետական մրցանակի դափնեկիր Արթուր Ութմազյան «Ձուկն առանց ջրի կամ suicide», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն, Գագիկ Սարգսյան «Երբ ձյուն է իջնում», Արտաշատի Ա. Խարազյանի անվ. պետ. դրամ. թատրոն , Երվանդ Ենգիբարյան «Շահանե, դու իմ...», Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն, Տիգրան Գաբոյան «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ. դրամ. թատրոն , Արմեն Մարգարյան «HAPPY END, Երջանիկ ավարտ», Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն , Արա Դեղտրիկյան «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» Պետական երաժշտական կամերային թատրոն , Դավիթ Հակոբյան «Մի գավաթ բարություն»/Փրիմ/ Համազգային թատրոն, Հովհաննես Այվազյան «Սայաթ-Նովա», Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիկական թատրոն։

«Լավագույն ռեժիսուրա». Արմեն Խանդիկյան «Ձուկն առանց ջրի կամ suicide», Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն , Դավիթ Հակոբյան «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», Պետական երաժշտական կամերային թատրոն, Սամսոն Ստեփանյան «HAPPY END, Երջանիկ ավարտ» Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, Վիգեն Ստեփանյան «SALE» Համազգային թատրոն, Ալեքսանդր Գրիգորյան «Աբանամատ», Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. պետ. ռուսական դրամատիկական թատրոն։

«Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողներն այսօր երեկոյան հայտնի կդառնան ժյուրիի քվերակությամբ: Ժյուրիի կազմում են՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, «Դրամատուրգիա» և «Գրական թերթ» հանդեսների գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը, մշակույթի գործիչ Լևոն Մութաֆյանը, արվեստաբան Էմանվել Արաքսման Մանուկյանը, գրող և դերասան Հովհաննես Թեքգյոզյանը: