ԱՄՆ-ում անտառային հրդեհը զգալի նյութական վնաս է պատճառել
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի արևելյան մասի լեռներում չոր և քամոտ եղանակի արդյունքում բռնկված հրդեհն առնվազն 10 տուն և 4.5 մղոն քառակուսի տարածք է այրել,տեղեկացնում է The Guardian-ը:
Ոստիկաններն ու հրշեջներն այժմ փորձում են պաշտպանել կառույցները կրակից, սակայն բուն հրդեհի դեմ դեռևս չեն պայքարում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 100 հրշեջ: Մոտ 900 հարյուր տների բնակիչ է տարհանվել: Ըստ նախնական տվյալների տուժածներ չկան:
Օդերևութաբանության ազգային կոնտրոնի հավաստմամբ` հրդեհի տարածմանը նպաստող քամիները շուտով դադարելու են:









