Ջուլիան Ասանժը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը խոստացել է ազատության մեծ ջատագով դառնալ՝ Ավստրալիայի Սենատ ընտրվելու դեպքում, գրում է The Sydney Morning Herald-ը:
Նա նշել է, որ կօգտվի սենատորի արտոնություններից, որպեսզի ոչնչացնի դատական սահմանափակումները և մարդկանց` տեղեկատվություն ստանալու ազատ մուտքը խանգարող չափանիշները:
Ասանժի խոսքով՝ ավստրալական քաղաքականությունում «ամեն ինչ իր տեղում չէ»:Նա հատկապես արդրադարձել է այն հարցին , որ պաշտոնները երկրում բաժանվում է «ըստ ծանութության», իսկ քաղաքական առաջնորդները բացառապես անձնական շահ են հետապնդում և հաշվի չեն առնում հասարակ քաղաքացիների իրավունքներն ու շահերը:
WikiLeaks-ի հիմնադիրը հայտարարել է, որ քննարկում է սենատոր դառնալու բոլոր հնարավորությունները. նա կարող է անկախ թեկնածու լինել, կարող է ստեղծել իր սեփական կուսակցությունը կամ էլ միանալ արդեն իսկ գոյություն ունեցողին:
Հավելենք, որ Ավստրալիայում խոհրհդարանական ընտրությունը կանցկացվեն 2013 թ.-ին:









