Արագածոտնի մարզում «Վազ 2121»–ն ընկել է ձորը

08:55 • 28.03.12

Մարտի 27-ին՝ ժամը 19.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հուշարձանին հարակից տարածքում ձորն է ընկել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա:

Ապարան քաղաքից դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնացը: Փրկարարները է. Խաչատրյանին պատկանող 04 ov 665 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

Վթարի պատճառով տուժածներ չկան։