Մոսկվա-Երևան չվերթի ուղևորին բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու համար

17:38 • 28.03.12

Մարտի 27-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խուլիգանություն է կատարել:

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 1959 թ. ծնված Գագիկ Կ.-ին:
Պարզվել է, որ նա թռիչքի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Կատարվում է հետաքննություն: