Բելառուս ընդդիմադիրներին արգելել են հասնել Բրյուսել

11:08 • 28.03.12

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով Բրյուսել ուղևորվող երեք բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչներին դուրս են հանել գնացքից և ուղեկցել դեպի ներքին գործերի վարչություն:

Բելառուսական լրատվամիջոցների համաձայն «Եվրոպական Բելառուս» քաղաքացիական ընկերության համակարգող Ալեքսանդր Օտրոշենկովը, «Արդարացի աշխարհ» կուսակցության առաջնորդ Սերգեյ Կակյակինը և Միացյալ քաղաքացիական կուսակցության առաջնորդ Անատոլի Լեբեդկոն գնացքով ուղևորվելիս են եղել Մոսկվա, այնտեղից Բրյուսել թռչելու նպատակով: Մարտի 29-ին նրանք պետք է հանդիպեին Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

Հավելենք, որ մարտին բելառուս ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչների և լրագրողների արգելվեց մոտք գործել ԵՄ տարածք: Միաժամանակ, ավելի վաղ, որոշ ընդդիմադիրների Ռուսաստանի տարածքով հաջողվել էր մուտք գործեկ ԵՄ անդամ պետությունների երկրներ, գրում է gazeta.ru-ն: