Ավստրալացի դեռահասին դատի են տվել երկար մազերի համար
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի դպրոցներից մեկը, երկար մազեր ունենալու համար, դատի է տվել աշակերտ Բիլալ Զրաիկային, տեղեկացնում է News.com.au կայքը:
Միայն մազերը կտրելուց հետո Զրաիկային թույլատրվել է դպրոց հաճախել: Ինչպես նշել են իրավաբանները` դպրոցի որոշումը կապված է եղել դեռահասի կրոնական և մշակութային պատկանելության հետ, քանի որ վերջինը եթովպիական ծագում ունի:
Այնուամենայնիվ երեխայի հայրը արգելել է որդուն հաճախել դպրոց, պահանջելով դպրոցին հաշվի նստել իրենց ազգային պատկանելության և մշակույթի հետ:









