ԵՄ-ն երկրների սահմաններին տուրնիկետներ կտեղադրվեն
Եվրոպական միության երկրները որոշել են անձնագրային հսկողության մեխանիկական համակարգ տեղադրել անդամ երկրների սահմանային անցակետերում:
Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիզին: Նոր համակարգը, որը կոչվում է «Գրանցված ուղևոր» կհեշտացնի կենսաչափական անձնագրեր ունեցողների մուտքը Եվրոպա:
Սահմանն անցնելու իրավունք ունեցողները, պետք է պարզապես անձնագիրը մոտեցնեն տուրնիկետին և անցնեն, ինչպես մետրոյում:
Հավելենք, որ նման համակարգ արդեն փորձարկվել է Լոնդոնի Հիթրոու և Ամստերդամի Սհիփհոլ օդանավակայաններում:









