Վարչապետը ծանոթացավ «Եվրոթերմ» ընկերության գործունեությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելեց և ծանոթացավ «Եվրոթերմ» ընկերության գործունեությանը:
Վարչապետին ուղղեկցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և այլոք:
1998թ. հիմնադրված «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, որը Հայաստանում զբաղվում է բնական հյութերի արտադրությամբ, որոշել է նոր գործարան կառուցել, որի համար ներդնելու է 6.8 մլն ԱՄՆ դոլար:
Նշված գումարի 1.7 մլն–ը ընկերությունը կարող է ներդնել իր միջոցների հաշվին, իսկ մնացած 5.1 մլն–ը էլ կտրամադրվի երկարաժամկետ վարկի տեսքով:
Սույն ներդրումային ծրագրի շրջանակներում, ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը` ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով:
Ընկերությունը 2007թ–ից արդեն ունի սեփական հողատարածքներ, որտեղ էլ արտադրվում են մրգեր: Այս տարի էլ ընկերությունը տնկել է 80.000–ից ավելի տնկի, այդ թվում՝ ծիրանենիներ, դեղձենիներ, խաղողի վազեր:
Ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ արդեն իրենք պետությունից վարկ ստացել են 220 միլոն դրամի չափով, որն ամբողջովին ուղղվել է գյուղմթերքների ձեռքբերման համար։ Նրա խոսքով՝ պատրաստ է օժանդակել նաև գործարանի զարգացմանը։









