Պայթյուն Չինական գործարանում. 2 զոհ, 26 վիրավոր

11:41 • 28.03.12

Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգի Վուհան քաղաքի սննդի վերամշակման մի գործարանում որոտացած պայթյունի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել ևս 26-ը վնասվածք են ստացել, տեղեկացնում է իրանական Press TV-ն:

Պայթյունի պատճառը գործարանի արտադրամասերից մեկում բարձր ճնշման տակ գտնված կաթսաներից մեկը:

Գործարանի աշխատակիցները չեն բացառում գործարանի առաստաղի փլուզման հնարավորությունը:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: