Ֆիդել Կաստրոն Կուբայում կհանդիպի Հռոմի պապի հետ

12:45 • 28.03.12

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն կհանդիպի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ, ով գտնվում է Կուբայում, գրում է lenta.ru-ն:

«Մեր Արտաքին գործերի նախագահ Բրունո Ռոդրիգեսից տեղեկացա, որ Հռոմի պապը ուրախ կլինի հանդիպել ինձ հետ, այդ իսկ պատճառով ես խնդրեցի նրան թանկարժեք ժամանակից մի քանի րոպե ինձ տրամադրել», - ասել է Կաստրոն:

Ավել վաղ Կաստրոն արդեն հանդիպել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի՝ Հովհաննես Պողոս Երկրոդի հետ և այդ հանդիպումը նպաստել էր կուբայական իշխանության և եկեղեցու միջև հարաբերությունների մեղմացմանը:

Հավելենք, որ Կուբայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Սոցիալիզմի պայմաններում եկեղեցին միակ ուժն է, որը կարող է դիմակայել իշխանությանը, այդ իսկ պատճառով էլ որպես ընդդիմադիր ուժ այն կարևոր դեր է խաղում, օրինակ պաշտպանելով քաղաքական բանտարկյալներին: