Թայլանդում հրավառության նյութեր արտադրող գործարան է պայթել (տեսանյութ)

15:41 • 28.03.12

Երեկ երեկոյան Թայլանդի մայրաքաղաք Բանգոկից 115կմ հյուսիսարևելքում Pacific Pyro ընկերությանը պատկանող հրավառության նյութեր արտադրող գործարան է պայթել, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:

Ոստիկանությունը 2կմ շառավղով շինություններից տարհանում է ձեռնարկել: Նշվում է որ պայթյունի պահին գործարանում մարդ չի եղել: Միջադեպի մասին այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: