Վրաստանում չաչայի շատրվան կկանգնեցվի
Բաթումիում կկանգնեցվի շատրվան, որը շաբաթական մեկ անգամ ջրի փոխարեն կցայտի ազգային ոգելից խմիչք` չաչա, հայտնում է Business Georgia-ն:
«Ալկոհոլային» շատրվանը պատրաստ կլինի այս ամռանը. այն դեռ կառուցվում է:
Բաթումիում շատրվանի ու 25 մետրանոց աշտարակի կողքին կստեղծվեն լողավազաններ ու զբոսաշրջային կենտրոն: Ամբողջ համալիրը կառուցվում է Գոգեբաշվիլի փողոցում:
Նախագծի հեղինակների խոսքով` չաչան կթափվի յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ` հնարավորություն ընձեռելով գինի ու այլ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններին գովազդել իրենց արտադրանքը: Սա արվում է զբոսաշրջիկներին «գերելու» համար:
Չաչան վրացական օղի է, որը պատրաստվում է ռկացիտելի խաղողից:









