Վրաստանում այսուհետ ամուսնություն կգրանցեն նաև նոտարները
Վրաստանի Նոտարական պալատը ինչպես Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը իրավասություն է ստացել գրանցել և լուծել ամուսնությունները:
ՔԿԱԳ մարմինը և Նոտարական պալատն արդեն ստորագրել են համապատասխան հուշագիր ռեգիստրի էլեկտրոնային բազայի հասանելիության ապահովման համար:
«Վրացի զույգերն ավել մեծ ընտրություն կունենան, քանի որ բացի ՔԿԱԳ մարմնում ամուսնանալուց, նրանք իրենց միությունը կկարողանան գրանցել նաև նոտարական մարմնում: Զույգերն իրենց ամուսնության արարողությունը կարող են իրականացնել ինչպես նոտարական գրասենյակում, այնպես էլ դրա տարածքից դուրս», - ասվում է ՔԿԱԳ մարմնի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Ամուսնական պայմանագրի կնքնման ժամանակ նոտարից հնարավոր կլինի ստանալ ամոսնության վկայական:
Հավելենք, որ վիճակագրության համաձայն՝ Վրաստանում 2010 թ.-ին ամուսնական պայմանագիր կնքել է 7 հազ զույգ, 2011 թ.-ին՝ 13, իսկ 2012 թ-ին 4 հազ, գրում է newsgeorgia.ru-ն:









