Հունաստանի ոստիկանությունը 2,500 տարեկան արձան է հայտնաբերել`այծերի փարախում

22:47 • 28.03.12

Այսօր Աթենքի մոտակայքում իրավապահների կողմից 2,500 տարեկան արձան է առգրավվել: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդում են, որ չարագործների կողմից անօրինական յուրացված արձանը հայտնաբերվել է այծերի փարախում` Հունաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում: Այն երիտասարդ կնոջ քանդակ է, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

Հնության օրինախախտ սիրահարները` փարախի տերը և նրա մեղսակիցը, փորձել են արձանը ավելի քան կես մլն եվրոյով ($667000) վաճառել, սակայն ձերբակալվել են:

Արձանը 1.2 մ բարձրություն ունի, այն բավականին լավ է պահպանվել. բացակայում է միայն ձախ բազուկը և պատվանդանը: Պատրաստված է մարմարից, նախնական գնահատմամբ` Ք.ա. 502 թվականին: