Հունաստանում արտահերթ ընտրությունների օրը հայտնի կդառնա մինչև ապրիլի 11-ը
Հունաստանի կառավարության խոսնակ Պատելիս Կապսիսը տեղեկացրել է, որ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոնկրետ ամսաթիվը կորոշվի մինչև ապրիլի 11-ը:
Նա հայտարարել է, որ գործող կառավարությունն ամեն ինչ անելու է ընտրություններից հետո ավելի լավ մթնոլորտում նոր կառավարություն ձևավոևելու համար:
Ավելի վաղ արված հայտարարություններում արտահերթ ընտրությունների ամսաթիվ նշվում էր ապրիլի 29-ը կամ մայիսի 6-ը:
Հունաստանում կատարված հարցումները ցույց են տալիս, որ երկրում քաղաքական անկայունությունը ազդեցություն է ունեցել նաև հանրության նախընտրությունների վրա: Որևէ կուսակցություն չի կարողանա մեծամասնություն ունենալ խորհրդարանում, ինչն էլ վկայում է այն մասին, որ Հունաստանում կոալիցիոն կառավարություն կձևավորվի:









