Հրանտ Բագրատյանը վերադառնալու է և «պասվորդ-մասվորդ» փոխի, բայց…
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունից այսօր լրատվամիջոցներին ուղարկված «Ո՞վ է իրական մեղավորը, կամ բաց նամակ 4» վերնագրված նամակը բլեֆ է: Այս մասին Tert.am-ին հեռախոսով ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով այժմ գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:
Թեև նամակն ուղարկվել է Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեից, սակայն այն Հրանտ Բագրատյանի հեղինակածը չէ։
Նշենք, որ տնտեսական թեմայով այս նամակն իր ոճական շարադրանքով բավականին նման է Հրանտ Բագրատյանի ոճին, նաև այն ստորագրված էր այնպես, ինչպես սովորաբար իր բաց նամակները ստորագրում է Հրանտ Բագրատյանը՝ թվարկելով իր բազում պաշտոններն ու տիտղոսները։:
Նշենք, որ նամակում է ներկայացված է Հրանտ Բագրատյանի պսևդո-պատասխանը իր քաղաքական ընդդիմախոսներին, որտեղ պատմվում է այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետը իր Կոնգրեսի առաջնորդ ՀՀ հիմնադիր նախագահին խնդրել է, որ իրեն աշխատանքից ազատի, որպեսզի ինքը «երկրի կործանման մասնակից» չլինի: Նաև նշվում է այն ժամանակ տիրող անօրինականությունների ու կաշառակերության մասին:
«Սա բլեֆ է, ես այդպիսի նամակ չեմ ուղարկել, ինչ –որ մեկը իմ կայքից (էլեկտրոնային փոստից) ուղարկել է, ես գալու եմ փասվորդ-մասվորդ փոխեմ, բայց մեկ ա՝ հեշտությամբ ջարդում են»,-ասաց Հրանտ Բագրատյանը, ով Հայաստան գալուց հետո զբաղվելու է այս նամակի պատմության հետաքննությամբ:
Հարցին, թե այնուամենայնիվ, ինչ կասկածներ ունի, ու՞մ է ձեռնտու իր անունից նման նամակների տարածումը, Հրանտ Բագրատյանն ասաց. «Կարծում եմ՝ իշխանությունների սարքածը կլինի»:
Բագրատյանը նաև այս թեմային անդրադարձել է Facebook-ի իր էջում՝ գրելով
«Hetq–ում կարդացի նամակ 4-ը։ Ապշած եմ։ Նամակ 4 չի եղել։ Հետքում ասում են իմ մեյլից է։ Ինչի՞ են հասել ուրեմն մարդիկ, որ մեյլը ջարդում են և մտնում են նման բան անելու։ Ես սա հասկանում եմ որպես իշխանությունների պատասխան 3 նամակներին։ Էս ո՞ւր եք հասել։ Վայ քեզ Հայաստան։
Հրանտ Բագրատյան, Կիև, 28 մարտի»։
Ընթերցողի համար ամեն ինչ պարզ լինելու համար, այնուամենայնիվ ներկայացնում ենք կեղծ նամակը ստորև՝ առանց որևէ միջամտության.
Ո՞վ է իրական մեղավորը, կամ բաց նամակ 4
Կայքերից մեկում կարդացի ևս մի հետաքրքրաշարժ նյութ, որով ինձ փորձում էին հակադրել ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ի դեպ, հակադրության ոչ մի հիմք չեմ տեսնում &# 1398;րանում, որ վարչապետ եղած ժամանակ դիմումներ եմ գրել:
Այո´, կրկնում եմ` դիմումը դիմումի հետևից գրում էի Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինձ ազատի աշխատանքից ու ես երկրի կործանման մասնակից չլինեմ: Այո´, երկիրը անկառավարելի էր ու կ& #1400;րծանվում էր: Անգամ ինքը` նախագահը, որևէ ողջամիտ բան չէր կարող անել և 1996 թվականի իր ելույթում է խոստովանել` մեջբերում եմ. «Անօրինականություններն ու կաշառակերության դրս 5;որումները հասել են հասարակական չարիքի աստիճանի: Այո´, չափազանց ծանր ու անմարդավայել է մեր ժողովրդի սոցիալական վիճակը: Շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է չքավորության ս 377;հմանից ցածր պայմաններում, հարյուր հազարավոր աղետյալներ ու փախստականներ դեռևս օթևանում են ժամանակավոր կացարաններում: Ողորմելիորեն չնչին են աշխատավարձերը, կենսա ;թոշակները, նպաստները, մեծ թիվ են կազմում աշխատազուրկները»: Այսքանից հետո ես ի՞նչ կարող էի անել:
Այո´, գրել եմ, և որևէ առիթ չկա զարմանալու, որովհետև այն ժամանակ աշխատելը 1000 տոկոսով դժվար էր, քան հիմա: Երբ ես վարչապետ էի, առաջին և ամենակարևոր խնդիրն այն էր, որ ինձ ոչ ոք չէր & #1392;ասկանում և չէր լսում: Եվ մենակ ինձ չէր, որ դժվար էր, բայց ամենադժվարը հենց ինձ համար էր, որովհետև ես հասկանում էի` ուր էինք գլորվում: Անգամ Տեր-Պետրոսյանին ու Արարքցյան չ 383;ին լսում: Օրինակ` գալիս, ասում էի, որ Անի հյուրանոցում օֆիսներ են բացել ու ապօրինի բանկային գործունեություն են ծավալում, բարձր տոկոսներ խոստանալով` ժողովրդից փողեր է&# 1387;ն տանում: Իրենք ոչինչ չէին անում. կամ չէին կարող, կամ չէին ուզում: Կենտրոնական բանկն էլ հերիք չի անտեսում էր էդ ապօրինի գործունեությունը, մի հատ էլ տեղեկանքներ էր տալիս ;, որ էդ ֆիրմաները մուրհակ թողարկելու, քաղաքացիներից փողերը ներգրավելու իրավունք ունեն. սրանք էլ փողերը հավաքում, փախչում էին:
Հիշո՞ւմ եք, մարդիկ ասում էին «Լևոնը Վանոյի մոտ նախագահ է աշխատում»: Ես ի՞նչ կարող էի անել: Օրինակ` երբ Վանո Սիրադեղյանը դրամը, որպես ազգային փոխարժեք, շրջանառության մեջ դ 98;ելու ժամանակ Վրաստանից ապառիկ 1 մլն. դոլարի բենզին բերեց, ես խոստացա մի դոլարի դիմաց 29 դրամ կուրսով գումարները կոնվերտացնել, որ տանեն վրացիների փողը տամ: Հետո, բոլորի հա ;մար անսպասելիորեն, պարզվեց որ եղանակի ցրտելու հետ զուգահեռ ներկրված բենզինի ծավալը փոքրացել է (փաստորեն, վրացիները խորամանկ էին` Վանոյին խաբել էին): Մինչև պարզեցին, ո ;ր էդ պակաս բենզինը գողացված չի, մինչև փողերը հավաքեցին, բերեցին դոլարը դարձավ 87 դրամ: Էլ ի՞նչ աներ կառավարությունը: Չնայած Վանո Սիրադեղյանի ուժը մենակ իմ վրա էր պատում: &# 1333;րբ վրացիները եկան իրենց փողի հետևից Վանոն ասաց թե` մի սաստավ էլ սալյարկա կտաք, բենզինի փողը կտամ: Վրացիներից էլ Բիլբլիեշվիլի Իրակլի անունով մեկը, որը Վրաստանի ոստիկա 398;ությունում բարձրաստիճան պաշտոնյա էր, Վանոյին ասել էր. «տղա ջան, դու այստեղ ես Վանո», դրանից հետո գնացին ու փակեցին Սադախլոն, մինչև մերոնք փողը չվերադարձրեցին: Դե, մի հինգ ; օր փակ մնաց սահմանը: Մոմը, սուխոյ սպիրտը ու սալյարկան լավ թանկացան, դրանից էլ էլի Վանոյի մարդիկ օգտվեցին:
Էդ մազութ, բանի պատմությունն էլ սաղ հորինված բաներ են, և էն դեպքն էլ, որ երբ վարչապետի պաշտոնից հեռացա, աշխատում էի «Արարատ» կոնյակի գործարանում ու, իբր, ինչ-որ մեկը զանգել & #1383;ր տնօրենի ընդունարան ու հարցրել` Բագրատյանը ուրա, պատասխանել էին, թե` բերդում: Հարցրել էր` մազութի գործով, ասել էին չէ` խաղողի: Ոչ մազութի, ոչ էլ խաղողի գործ չի եղել: Պարզապ ես ես գնացել էի Բերդ գյուղ` գյուղացիների հետ խաղող գնելու պայմանագրեր կնքելու:
Ասում են` ես ու Լևոն Տեր-Պետրոսյանը լավ չենք կառավարել` որպես նախագահ ու վարչապետ: Բայց ես ի՞նչ մեղք ունեմ, որ կառավարելն անհնար էր: Եվ միայն ես չէի հրաժարականի դիմում տա 88;իս այն ժամանակ` բոլորն էլ տալիս էին: Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին, նույն ինքը` Դավիթ Շահնազարյանը, որ հիմա էլ նեղացավ ու ՀԱԿ-ի ցուցակի 11-րդ տեղից հրաժարվեց: Ինքն էլ դիմում տվ&# 1381;ց ու դուրս եկավ այն տարիներին: Մինչև էդ խայտառակ եղանք, երբ Ամերիկայի FBR-ը եկավ ու ստիպեց, որ Զվարթնոց օդանավակայանում նարկոտիկի տրանզիտը բռնենք: Դավիթին էլ շնորհակալ 77;գիր տվեցին, իբր, ինքն ա բռնել: Հետո էլ Պաշտպանության նախարարության տղերքը օդանավակայանում КГБ-ից մայոր ծեծեցին, Դավիթն էլ ինտելիգենտ մարդ էր, հո չէր կարող մարդկանց կալան& #1377;վորել, գնաց ու հրաժարվեց: Ու հիմա էլ ՀԱԿ-ի ցուցակից ա հրաժարվել:
Համաձայն եմ` լավ չի, որ ցուցակում խառը մարդիկ կան: Բայց երբ 2008-ին ակտիվացավ ՀՀՇ-ն, իրենք էլ էդ ժամանակ ակտիվացան` որպես ընդհանուր թիմի անդամներ: 1998-ից մինչև 2008 թվականը տասը տարի &# 1383; անցել, մարդիկ արդեն հանգիստ էին, որ իրենց կատարած քայլերի հետ կապված վաղեմության ժամկետն անցել է` համաձայն քրեական օրենսգրքի: Էլ ինչ դատ, ինչ բան…:
Դե մարդու բնույթն է այդպիսին ապահով տեղ է ման գալիս` կերակրատաշտին մոտ: Միշտ էլ տենց ա եղել, հիմա էլ ա տենց: Հենա Ծառուկյան Գագիկն իրենց համագումարին մի բան ասաց. «պաշտպան 381;լու ենք մեր ձայները»: Շատ կարևոր ու լավ բան է ասել, բայց կուսակիցների մեծ մասը ընկան տվայտանքների մեջ: Բա մարդկանց ուղեղի կուսաթաղանթը վնասված չէր, իրենք պայքարի չէին պ ատրաստվում, իրենք մտել էին «Բարգավաճ Հայաստան», քանի որ այն իշխանության մաս էր: Իրենք հիմա էլ չեն հասկանում, ումից են պաշտպանելու իրենց ձայները, եթե իշխանություն են: Տեն 409; բաների հետևանքով է, որ 400.000 անդամ ունեցող ԲՀԿ-ն նախորդ ընտրություններին 200.000 ձայն հազիվ էր հավաքել: Մարդիկ չեն ուզում պայքարել: Նմանները ՀԱԿ-ից էլ են գնում:
Ես կարող եմ տասնյակ հիմնավորում բերել` արդարացնելու իմ հրաժարականի յոթ դիմումներից յուրաքանչյուրը: Եվ հավատացեք, երբ Պաշտպանության նախարարը զանգահարում է վարչապ& #1381;տ Հրանտ Բագրատյանին և ասում` բանակի փողերը տուր, թե չէ կգամ քեզ լուսամուտից կգցեմ, դա նորմալ չի ու վախենալու ա, քանի որ այդ պահին չես մտածում, որ դա ընդամենը չար կատակ ա:
Հրանտ Բագրատյան, տնտեսագիտության դոկտոր
(Ռուսաստան, Ուկրաինա, Հայաստան),
Փիլիսոփայության դոկտորի թեկնածու (ԱՄՆ),
Երևանի ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր,
Ուկրաինայի ազգային բանկի (Կիև) համալսարանի պրոֆեսոր,
Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) և ՌԴ նախագահին կից
Ժողովրդական տնտեսության ակադեմիայի հրավիրյալ դասախոս,
ՌԴ հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս,
Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդական (Վաշինգտոն, 1997)
ՀՀ վարչապետ (պաշտոնակատար) 1991, 1993-1996թթ,
Ազատություն կուսակցության նախագահ,
ՀԱԿ տնտեսական հանձնաժողովի համակարգող









