Աֆղան կանանց բանտ են ուղարկում ամուսիններից հեռանալու համար. HRW

11:37 • 28.03.12

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որտեղ քննադատում է Աֆղանստանի Ներքին Գործերի մարմինների` կանանց ձերբակալությունների հետ կապված գործողությունները:

Իրավապաշտպանների տվյալներով՝ գրեթե բոլոր անչափահաս աղջիկները և տարիքով կանաց կեսը բանտում են հայտնվել, այսպես կոչված «բարոյական հանցագործությունների» համար: Այսինքն ձերբակալվել են այն կանայք, ովքեր խուսափել են ընտանեկան բռնություններից և հեռացել են ամուսնուց:

Միաժամանակ, անազատության մեջ են հայտնվել այն կանայք, ովքեր արտամուսնական սեռական հարաբերություններ են ունեցել, խոսքը վերաբերում է նույնիսկ բռնաբարությանը, գրում է BBC-ն: