Իտալացիները 1 կիլոմետրանոց թունել են փորել` ոսկերչականը թալանելու համար
Սիցիլիայի Աչիրեալե քաղաքի ոստիկանությունը 4 մարդու է ձերբակալել, ովքեր 1 կմ երկարությամբ թունել են փորել՝ հույս ունենալով հասնել և թալանել քաղաքի կենտրոնում գտնվող ոսկերչական խանութը, գրում է lenta.ru-ն:
Տղամարդիկ գետնի տակ են իջել կոյուղու խողովակով: Մեկ ամիս շարունակ նրանք թունել են փորել և գրեթե հասել էին իրենց նպատակին, երբ ձերբակալվել են:
Թունելն ուսումնասիրելիս, այնտեղ հայտնաբերվել էր գողության համար անհրաժեշտ սարքավորումներ:









