Լիբիայի հարավում ազգամիջյան բախումներ են. 50 զոհ
Լիբիայի հարավում 3 օր շարունակվող էթնիկ բախումների հետևանքով զոհվել է 50 մարդ, գրում է The Independent-ը:
Բախումները Սաբհա քաղաքի զինյալների և Թիբու էթնիկ խմբի անդամների միջև սկսել են կիրակի օրը, երբ Սաբհայի բնակիչներից մեկը մեքենայի շուրջ վեճի ընթացքում սպանվել է: Բախումները սկսվել են օդանավակայանում, այնուհետև տեղափոխվել քաղաք:
Սաբհայում(մեծությամբ Լիբիայի չորրորդ քաղաքը) տիրող խժդժությունների պատճառով հիվանդանոցի աշխատակազմը շուրջօրյա աշխատում է, քանի որ վիրավորների հոսքը չի դադարում:









