Լիբանանի բանակը Սիրիա զենք տեղափոխող երկու բեռնատար է հայտնաբերել
Երեկ Լիբանանի բանակային ստորաբաժանումները Սիրիա զինամթերք տեղափոխող 2 բեռնատար ավտոմեքենա են հայտնաբերել: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Բեքա հովտի հյուսիսային շրջանում: «Ալ -Մանար» հեռուստաալիքի հաղորդմամբ, 10 մաքսանենգ ձերբակալված է, նրանցից 4-ը լիբանանցիներ են, 6-ը` սիրիացիներ:
Սահմանային Էլ-Կաա քաղաքում զինապահեստ է հայտնաբերվել, որը նախատեսված էր Սիրիայում գործող «Սիրիական ազատ բանակ» ապստամբ խմբավորմանը փոխանցելու համար:
Սիրիական սահմանի այդ հատվածում, անցած օրը ծանր մարտեր էին ընթանում:
Լիբանանյան հրամանատարությունը հյուսիսային շրջաններ ռզամական ստորաբաժանումներ է մտցրել` Սիրիայից զինյալների ներթափանցման փորձերը արգելափակելու նպատակով:









