Իտալացին պարտքերի պատճառով ինքնահրկիզվել է
Բոլոնիայի հարկային ծառայության դիմաց 58-ամյա մի տղամարդ այրել է իրեն` պարտքերի պատճառով, հայտնել է Corriere della Sera-ն: Իտալացին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Հրատարակության տվյալով` մինչ ինքնահրկիզվելը, նա Հարկայինին երեք նամակ է գրել, որոնցից մեկում նշել է, որ պարտքեր ունի, ներողություն է խնդրել, ասել, որ «վճարել է հարկերը» և շեշտել, որ ինքնասպանության որոշում է կայացրել:
Թերթը նշում է, որ վառվող տղամարդուն փրկել և շտապ օգնություն է կանչել «օտարերկրացի մի անցորդ»:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:









