Նելսոն Մանդելայի արխիվները հասանելի կլինեն համացանցում
Հարավաֆրիկյան հանրապետության առաջին սևամորթ նահագահ Նելսոն Մանդելայի անձնական արխիվի ավելի քան 1900 փաստաթղթեր, լուսանկարներ և կինոժապավեններ այսուհետ հասանելի կլինեն համացանցում, գրում է The Guardian-ը:
Արխիվի թվայնացումը կատարվել է Մանդելայի հիշատակի կենտրոնի կողմից, որն այդ նպատակով անցյալ տարի 1.25մլն դոլլոր նվիրատվություն է ստացել Google ընկերությունից:
Թվայնացված արխիվում կարելի է գտնել նախկին նախագահի ձերբակալման հրամանները, էջեր` անձնական օրագրից, հազվագյուտ լուսանկարներ Յասեր Արաֆատի և Մուամար Կադաֆիի հետ:
Մանդելայի թոռնուհի Նդիլեկա Մանդելան նշել է,որ արխիվի թվայնացումը հիանալի գաղափար է, քանի որ այն «կնպաստի պատմության պահպանմանը»: Բացի այդ, դա հնարավորություն կտա բազաթիվ մարդկանց ճանաչել Մանդելային ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլ նաև որպես ընտանիքի մարդ:









