Մեդվեդևի կատուն չի կորել. նախագահը հերքում է
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հերքել է իր կատվի կորսստի մասին լուրը:
«Դորոֆեյին մոտ կանգնած աղբյուրների համաձայն` նա չի կորել: Շնորհակալություն բոլորին անհանգստության համար»,- Twitter-ի իր էջում գրել է նախագահը:
Մինչ այդ, Դորոֆեյ կատվի փախուստի մասին լուրը հերքել էր նաև Օդինցովոյի շրջանի ոստիկանությունը:
«Կատվի փախուստի մասին հաղորդագրություն մենք չենք ստացել, ոչ մի կատու չենք փնտրում, այդ ամենը լրատվական խայծ էր», - հայտնել են ոստիկանությունից:
Նախագահական նստավայրից կատվի փախուստի մասին գրել էր «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթը: Թերթի համաձայն` լուրը ստանալուց հետո, Օդինցովոյի ոստիկանությունը «կատվին փնտրում է ամեն թփի տակ»:
Թերթի խմբագրությունից հայտնել են, որ նման լուրի հրապարակումը հիմնված է իրենց սեփական աղբյուրի տրամադրած տեղեկության վրա:
Կատվի փախուստի մասին լուրը լայն քննարկման առարկա էր դարձել սոցիալական ցանցերում:









