«Թուլուզյան հրաձիգի» հայրը չի լռի` նախարարի պահանջով
«Թուլուզյան հրաձիգ» Մոհամեդ Մերայի հայրը հայտնել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն իրավունք չունի պահանջել իրենից լռել, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
«Ոչ մի չինովնիկ իրավունք չունի պահանջել ինձնից, որ ես լռեմ: Ես Ալժիրի քաղաքացի եմ, իմ երկրի ազատ բնակիչ, և իմ կարծիքն եմ արտահայտում ազատ, այնպես, ինչպես մտածում եմ: Պաշտպանել իմ որդուն ու իմ երկիրը` իմ իրավունքն է», - ասել է Մոհամեդ Բենալել Մերան:
Հիշեցնենք, որ յոթ մարդու, այդ թվում` երեք երեխայի սպանած Մերայի հայրը պատրաստվում է հայց ներկայացնել ֆրանսիական իշխանությունների դեմ` իր որդուն սպանելու համար: Ի պատասխան, արտգործնախարարը հայտարարել էր, որ նա իր որդու արարքից հետո պետք է «ամոթից գետինը մտներ ու լռեր»:









