ԱՄՆ-ն կհաշվի Վրաստանին հատկացրած փողերը

12:48 • 28.03.12

Միացյալ Նահանգների իշխանությունները կստուգեն` ինչի համար և ինչպես են ծախսվել Վրաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար տրամադրվող գումարները: Այսօր հայտնել է Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության առաջնորդներից Լևան Բերձենիշվիլին:

«Այս տարիների ընթացքում տրամադրվող գումարները հայտնվել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձեռքում: Նա էլ դրանք ծախսել է այնպես, ինչպես ցանկացել է», - «Կվելա սիախլե» թերթի հետ զրույցում ասել է ընդդիմադիրը:

Իսկ այժմ, նրա խոսքով, ամերիկացիները որոշել են ստուգել հատկացվող գումարների նպատակային օգտագործումը:

«ԱՄՆ-ն ծայրաստիճան անհանգստացած է Վրաստանում տիրող իրավիճակով»,- ասել է նա: