Շփման գծում հերթական դիտարկումը կանցկացվի
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Վարանդայի հատվածում, մարտի 29-ին կանցկացվի ԵԱՀԿ հերթական դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Փիթեր Քին ու դաշտային օգնական Անթալ Հերդիչը:
Ինչպես հայտնում է SalamNews-ը, ադրբեջանական կողմից այն կանցկացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովն ու անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:









