Մերիլին Մոնրոյի անհայտ լուսանկարներ են հայտնաբերվել

13:05 • 28.03.12

Մերլին Մոնրոի մինչ այժմ անհայտ սեքսուալ լուսանկարներ են հայտնաբերվել, որոնք արել է նրա դիմահարդար Ալան Սնայդերը՝ «Նիագարա» ֆիլմի նկարահանման ընթացքում, որպեսզի դերասանուհին մի քիչ լիցքաթափվի:

Նշենք, որ սա Մերիլին Մոնրոյի առաջին լուրջ դերն էր կինոյում, այդ պատճառով դերասանուհին անընդհատ գտնվել է նյարդային վիճակում: Իսկ նրա հավատարիմ ընկերը՝ Ալանը այսպիսով օգնել է նրան հաղթահարել «բեմի» վախը:

Այժմ նրա արխիվը, այդ թվում` Մոնրոյի մերկ լուսանկարներով հազվագյուտ օրացույցը, շաբաթ օրը հանվելու է աճուրդի Բևերլի-Հիլզում: