Օբամայի հորեղբորը դատարանը 45 օրով զրկել է վարորդական իրավունքից

11:26 • 28.03.12

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի դատարանը 2011 թ.-ին անսթափ վիճակում մեքենա վարելու համար Օնիագո Օբամային՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հորեղբորն արգելել է 45 օր մեքենա վարել:

Սակայն, 67-ամյա Օբամայի փաստաբանը նշել է, որ քանի որ նա հանդիսանում է ալկոհոլային խմիչքների մենեջեր, ապա կմիջնորդի ժամանակավոր վկայական տրամադրել, առանց որի նա չի կարողանա աշխատանքի գնալ:

«Նա ցանկանում է ինչքան հնարավոր է շուտ հանգիստ կյանքի վերադառնալ», - ասել է Օնիագո Օբամայի փաստաբանը:

Դատարանը որոշել է մեկ տարի փորձաժամկետ սահմանել և եթե այդ ընթացքում որևէ խախտում չարձանագրվի՝ մեղադրանքը կհանվի, միաժամանակ խորհուրդ տալով համապատասխան դասընթացներ անցնել՝ անսթափ վիճակում մեքենան վարելու վերաբերյալ:

Հավելենք, որ Օբամայի հորեղբայրը մեղադրվում էր մեքենա անսթափ վիճակում վարելու համար, ինչի պատճառով հազիվ է խուսափել ոստիկանական մեքենային բացվելուց: